Վեբինար՝ «Կորոնավիրուս․ տեսանելի ու անտեսանելի վտանգներ» թեմայով․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎեբինար՝ Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանի հետ:
Ցավոք առողջապահության նախարարի նախկին խորհրդական, ախտաբանների ասոցիացիայի անդամ, բժիշկ-ախտաբան Փառանձեմ Խաչատրյանը չի կարող մասնակցել անհետաձգելի խնդրի պատճառով։
Վեբինարի ընթացքում բժիշկ-ախտաբանը անդրադառնալու է հետևյալ հարցերին՝
-Ի՞նչ է կորոնավիրուսը․ արհեստածի՞ն, թե՞ բնական վիրուս
-Որքանո՞վ է հայաստանյան առողջապահական համակարգը պատրաստ իրավիճակին․ բացթողումներ․ մարտահրավերներ
-Կորոնավիրուսի ազդեցությունը․ ի՞նչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում
-Ինչո՞ւ է վտանգավոր կորոնավիրուսից մահացածների դիահերձումը
- Ովքե՞ր ու որտե՞ղ պետք է կրել դիմակներ
-Առողջապահության նախարարի նախկին խորհրդականի ո՞ր առաջարկներն անտեսվեցին․ ի՞նչ հիմնավորմամբ
Վեբինարը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ ժամը 17:30-ին, տևողությունը՝ 1,5 ժամ, ներառյալ հարցուպատասխանի փուլը։
Վեբինարն անցկացվելու է Zoom տեսազանգերի իրականցման ծրագրի/հավելվածի միջոցով։
Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:
Գրանցվելու համար անցեք այս հղումով՝ https://zoom.us/webinar/register/WN_3R8tVoIGRfCcUB_7-jPwtQ
Արմեն Մխիթարյանը՝ բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-ախտաբան է
2013թ.-ից առ այսօր Երևանի գլխավոր ախտաբանն է։
2013թ.-ից առ այսօր Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամի լաբորատորիայի վարիչն է:
2013թ.-ից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի Ախտաբանական անատոմիայի բաժնի ղեկավարն է։
Փառանձեմ Խաչատրյանը բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-ախտաբան է,
2015թ.-ից առ այսօր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, կլինիկական պաթոլոգիայի լաբորատորիայի ղեկավար, համատեղությամբ «Մուրացան» թիվ 2 համալսարանական հիվանդանոց, կլինիկական պաթոլոգիայի լաբորատորիայի ղեկավարի պաշտոնակատար է:
2012թ.-ից առ այսօր ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դասախոս է:
2013թ.-ից առ այսօր ՀՀ ԱՆ Դատական բժշկության գիտագործնական կենտրոնի դատական հյուսվածաբանության բաժանմունքի դատաբժշկական փորձագետ-հյուսվածաբան է: