Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ufc
A A
Սպորտ

Ընդհանուր մենամարտերի միությունը կղզի է վարձել մրցաշար անցկացնելու համար

Ընդհանուր մենամարտերի միության նախագահ Դան Ուայթը հայտարարել է, որ խառը մենամարտերի UFC 249 մրցաշարն անցկացվելու է մասնավոր կղզում:

«Առաջիկա երկու օրվա ընթացքում մենք մասնավոր կղզի կվարձակալենք: Այնտեղ արդեն ստեղծվում են համապատասխան ենթակառուցվածքներ: Այդ մրցաշարերին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Քանի որ մենք չէինք կարող արտասահմանցի մարզիկներին հավաքել ԱՄՆ-ում, այդ իսկ պատճառով որոշեցին կղզի վարձել: Մարտի 18-ին ԸՄՄ-ն նորից վերադառնում շարք», - ասել է Դան Ուայթը:

Արդեն հայտնի են մրցաշարի բոլոր զույգերը: Գլխավոր մարտում միմյանց հետ կհանդիպեն թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Տոնի Ֆերգյուսոնն ու Ջաստին Գեջին: Նրանք կպայքարեն ժամանակավոր կոչման համար, քանի որ աշխարհի չեմպիոնի գոտին այդ քաշում պատկանում է ռուսաստանցի Խաբիբ Նուրմամգոմեդովին, որը կորոնավիրուսի կարանտինի պատճառով չի կարող մեկնել Ռուսաստանից:

Դան Ուայթը հայտնել է, որ Ֆերգյուսոն – Գեջի զույգի հաղթողը հետագայում կհանդիպի աշխարհի չեմպիոնի հետ: