Բացել լրահոսը Փակել լրահոսը
21EE14A3-620A-4CBB-9DC0-4B94EAECD04B_w1023_r1_s
A A
Հասարակություն

Ռեմդեսիվիր դեղամիջոցն` ընդդեմ կորոնավիրուսի՞

Ամերիկայի Ձայն

Աշխարհի տարբեր հատվածներում կորոնավիրուսով վարակված անձինք շտապում են միանալ Ռեմդեսիվիր դեղի ուսումնասիրության ընթացքին: Դեղորայքի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ ԱՄՆ-ի առողջապահության ազգային հաստատությունը որոշել է ընդլայնել այս ուղղությամբ հետազոտությունը, հետազոտություն, որի համար անցկացվող փորձերին է մասնակցում 440 վարակակիր: Ուսումնասիրությունները խորացնում է նաեւ այս դեղի հեղինակ, Կալիֆորնիայում գտնվող ‘’ Գիլիդ սայընսիզ’’ ընկերությունը:

Ռեմդեսիվիր դեղամիջոցը մարդու օրգանիզմ է ներարկվում կաթիլային եղանակով: Այս դեղը խանգարում է այն ֆերմենտին, որն օրգանիզմում արտադրում է վիրուսակիր գենետիկական նյութ:

Կորոնավիրուսների պատճառով առաջ եկող սուր շնչառական համախտանիշ եվ մերձավորարեւելյան շնչառական համախտանիշ հիվանդությունների դեպքում կենդանիների վրա իրականացված փորձերի արդյունքում դեղը խոչընդոտել է վարակի տարածմանը եւ մեղմել ախտանիշները:

‘’Սա հակավարակային դեղամիջոց է, որի նպատակը վիրուսի վերարտադրումը դանդաղեցնելն է ու կանգնեցնելը: Ու երբ վիրուսն այլեւս չի բազմապատկվում, օրգանիզմում այն պարտվում է ինքնառողջացման համակարգի միջոցով’’, ասում է Վիրջինիայի համալսարանում հետազոտություններն անցկացնող խմբի ղեկավար Արուն Սանյալը:

Հիմա, եթե դեղամիջոցի նախնական փորձերը ցույց տան դրական արդյունք, փորձերին մասնակցող անձանց թիվը կմեծացվի: Ինչպես ընկերության գործադիր տնօրեն Դեն Օդեյն է ասում, ուսումնասիրություններն այժմ կենտրոնանում են դեղի կողմնային ազդեցությունների վրա` վստահ լինելու համար, որ օգուտին զուգահեռ այն չի վնասում մարդու օրգանիզմը:

Բժիշկ Ջագ Սինգը, որը նույնպես տառապում է կովիդ 19 հիվանդությամբ, մասնակցել է այս փորձերին: Նրա խոսքերով, ինքն այդ քայլին է դիմել հանուն գիտության ու այս հիվանդության դեմ պայքարում եւս մեկ լումա ներդնելու ցանկությամբ:

Ռեմդեսիվիրի չափաբաժիններ են ուղարկվել նաեւ Չինաստան, որտեղ նույնպես անցկացվելու են ուսումնասիրություններ: Այստեղ արդյունքը պարզ կլինի մինչեւ ընթացիկ ամսվա վերջը: