Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը կկրճատվի

Իտալիայի Ա սերիայի բոլոր ակումբները միաձայն կողմ են քննարկել ֆուտբոլիստների աշխատավարձրի կրճատմանը: Այդ մասին հայտնում է պրոֆեսիոնալ լիգայի պաշտոնական կայքը:

Այսօր Ա լիգայի ղեկավարությունը հեռակապով արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ ակումբների ներկայացուցիչները համաձայնել են կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Որոշվել է ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատել 1/3 չափով, եթե ֆուտբոլիստները պարապուրդի կմատնվեն առաջնության դադարեցման պատճառով, իսկ մրցաշրջանը կավարտվի ժամանակից շուտ: Իսկ ահա առաջնությունը վերսկսվելու և ավարտվելու դեպքում ակումբները ֆուտբոլիստներից կպահեն աշխատավարձերի 1/6 մասը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Հռոմի «Ռոմայում»: Ի դեպ, նրա աշխատավարձի մի մասը վճարում է Լոնդոնի «Արսենալը», քանի որ անգլիական ակումբին են պատկանում մեր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: