Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Ուրբաթ օրվանից օրական 1000 թեստ կանենք, մեծ քանակի թեստեր ենք գնում․ վարչապետ

 Մենք խնդիր ենք դրել, որպեսզի առաջիկա օրերին օրական թեստերի քանակը դարձնենք 1000-ը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ են բնակչության զանգվածային թեստավորում անել, որպեսզի հեշտ լինի կանխարգելել վիրոսի տարածումը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս պահի դրությամբ օրական առավելագույնը 400 թեստ են անում։

«Բայց մենք խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, վստահաբար՝ ուրբաթ օրվանից, օրական 1000 թեստ կանենք։ Դրա համար հիմա մեծ քանակի թեստեր ենք գնում, մոտավորապես 70 000-ին ձգող։ Բացի այդ, մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն ստեղծելու հարցը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ այսօր որոշում է ընդունել, որով բավականին մեծ գումար է հատկացրել, որպեսզի անհրաժեշտ հումքը ձեռք բերվի։