Սարգիս Ադամյանը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մարզումներին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն արդեն կարող է մարզումներ անցկացնել: Այսօր լույս տեսած համարում հայտնել է գերմանական Kicker հանդեսը:
Ինչպես նշում է աղբյուրը, «Հոֆենհայմի» 26-ամյա ֆուտբոլիստը, որը փետրվարին վիրահատության էր ենթարկվել, արդեն վերականգնվել է վնասվածքից: Առաջիկայում նա կանցկացնի անհատական պարապմունքներ, իսկ թիմին կմիանա մայիսի սկզբին:
Սարգիս Ադամյանը չնայած վնասվածքի պատճառով բաց է թողել մեծ թվով խաղեր, սակայն ընթացիկ մրցաշրջանում խփած 5 գոլերով զբաղեցնում է 2-րդ տեղը «Հոֆենհայմի» լավագույն ռմբարկուների աղյուսակում: Առաջինը Անդրեյ Կրամարիչն է, որ դարձել է 7 գոլի հեղինակ:
«Հոֆենհայմն» այսօր վերսկսել է մարզումները: Ֆուտբոլիստներն առայժմ առանձին խմբերով են պարապելու: Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հույս ունի առաջնությունը վերսկսել մայիսի սկզբին կամ կեդերին: