Ուկրաինացի թենիսիստը ամերիկացի միլիարդատիրոջը խնդրել է օգնել իր երկրին
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինացի թենիսիստ Սերգեյ Ստախովսկին դիմել է ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկին՝ խնդրելով օգնություն ցույց տալ Ուկրաինային կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
«Հարգելի պարոն Մասկ, իրավիճակը Ուկրաինայում շատ կարճ ժամանակահատվածում կդառնա աղետալի: Ցանկանում եմ խնդրել ձեզ, որ մտածեք նաև իմ երկրին բժշկական օգնություն ցույց տալու մասին: Շատ շնորհակալ եմ ձեր գործողությունների համար», - իր Twitter-ում գրել է ուկրաինացի մարզիկը:
Նշենք, որ դրանից առաջ Իլոն Մասկն իր թվիթերում գրել էր, որ իրենք ունեն թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեծ խմբաքանակ և պատրաստ են դրանք անվճար տրամադրել Tesla ընկերության (էլեկտրական ավտոմեքենաների արտադրություն – հեղ.) հետ կապ ունեցող երկրներին: Միակ պայմանն այն է, որ այդ սարքերը պետք է միանգամից տեղադրվեն հիվանդանոցներում, այլ ոչ թե պահեստավորվեն: