«Ռեալը» ցանկանում է 77 մլն եվրոյով կրճատել աշխատավարձերի չափը
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդ «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը կորոնավիրուսի պատճառով ցանկանում է կտրուկ կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերի չափերը:
Ինչպես նշում է AS թերթը, թագավորական ակումբն ընթացիկ մրցաշրջանում արդեն 284 մլն եվրո է ծախսել ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա: Այն պակասեցնելու համար ակումբի ղեկավարությունը մտադրվել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի մի քանի ֆուտբոլիստներին:
Մասնավորապես, ուլեսցի հարձակվող Գարետ Բեյլի և կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսի վաճառքից «Ռեալը» կխնայի մոտ 45,4 մլն եվրո աշխատավարձ: Ակումբի «տրանսֆերային ցուցակում» ընդգրկվել են նաև հարձակվողներ Մարիանո Դիասը (8 մլն եվրո), Բրաիմ Դիասը (7 մլն), պաշտպաններ Ալվարո Օդրիոսոլան (7 մլն), Խեսուս Վալյեխոն (4 մլն), կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը (6 մլն): Այդպիսով, այդ ֆուտբոլիստներից ազատվելու դեպքում մադրիդցիները կխնայեն մոտ 77 մլն եվրո: