A
A
Արարատի մարզում բանջար հավաքելիս կինն ականի պայթյունի հետևանքով զրկվել է վերջույթներից
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատի մարզում կինը պատահաբար կանգնել է ականի վրա․ պայթյունի հետեւանքով նա զրկվել է վերջույթներից:
Այս տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը գնացել է բանջար հավաքելու, ոտքը ականի վրա է դրել․ այս պահին հանգամանքները ճշտվում են»,-հայտնեցին ոստիկանությունից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել երեկ՝ ապրիլի 5-ին, ժամը 14:50-ի սահմաններում:
Կինը Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակչուհի է, ծնված 1987 թվականին: