Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակիցը հարազատ ակումբին փրկել է սնանկությունից
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկած լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին առաջիկայում կդառնա Կրակովի «Վիսլա» ակումբի սեփականատեր: Այդ մասին հայտնում է Viola News-ը:
Լեհաստանի հավաքականի նախկին Ֆուտբոլիստն անցած տարվա հունվարին ոչ միայն վերադարձել էր հարազատ թիմ, այլև 300 հազար եվրո գումար ներդրել ակումբում: Արդյունքում, «Վիսլան» խուսափել էր սնանկությունից և պահպանել պրոֆեսիոնալ կարգավիճակը:
Ինչպես հայտնում են լեհական լրատվամիջոցները, Յակուբ Բլաշիկովսկին, որը դեռ շարունակում է հանդես գալ թիմում, ևս երկու ներդրողների հետ ցանկանում է գնել ակումբի բաժնետոմսերը: Բացի այդ, թիմի մարզիչներն ու ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձերի 50 տոկոսանոց կրճատմանը՝ մինչև երկրում կավարտվի կորոնավիրուսի կարանտինը կամ կվերսկսի առաջնությունը: