Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել են պետական օգնությունից

Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և նրա անմիջական հարևան «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել են ֆուտբոլային ակումբներին Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից հատկացվող օգնությունից: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Ըստ ընդունված նոր օրենքի, պետությունը մինչև կորոնավիրուսի պանդեմիայի կարանտինի ավարտը պարտավորվում է վճարել ֆուտբոլային ակումբների աշխատակիցների աշխատավարձի 80 տոկոսը, եթե նրանք գնան արձակուրդի և մնան տանը: Մնացած 20 տոկոսն իր վրա պետք է վերցնի ակումբը:

Այդ ծրագրից առաջինն օգտվել է ընթացիկ առաջնության ընդգծված առաջատար «Լիվերպուլը», որի համար քննադատության է արժանացել թիմի նախկին ֆուտբոլիստների կողմից: Ավելին, թիմի ակտիվ երկրպագուները ակումբի ղեկավարներից պահանջել են բացատրություն տալ, թե ինչո՞ւ են նման որոշում ընդունել, այն դեպքում, որ քաղաքի մյուս ակումբը՝ «Էվերտոնը», որն ավելի փոքր բյուջե ունի, հրաժարվել է այդ օգնությունից:

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում արձակուրդի ուղարկել իր 900 աշխատակիցներին և շարունակելու է կանոնավոր վճարել բոլորի աշխատավարձերը՝ առանց պետական աջակցության: