Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Էդմոն Մարուքյան․ շինարարության արգելքը վերանայելու և բանվորներին եկամուտից չզրկելու մասին (տեսանյութ)

ԱԺ պատգամվոր Էդմոն Մարուքյանը օնլայն կապով ադրադարձել է բաց տարածքում շինարարության արգելքը վերանայելու և բանվորներին եկամուտից չզրկելու հարցին։

Ասում է՝ բազմաթիվ մարդիկ բողոքել են, որ այս օրերին ստիպված են եղել դադարեցնել շինաշխատանքները և զրկվել են օրվա հացը վաստակելու հնարավորությունից։

«Երևան քաղաքում և ընդհանրապես Հայաստանում կան բազմաթիվ շինարարություններ և մենք ակնկալում էինք շինարարական բում, բայց էդ շինարարական բումը հիմա կանգնած է, և եթե նայեք Երևանի քաղաքապետարանի կայքը, կտեսնեք, թե որքան շինթույլտվություններ են տրված»,- ասում է Մարուքյանը։

Նա առաջարկում է շինարարությունները բաժանել երկու մասին՝ փակ շինարարություններ, ինչպիսիք են ասենք՝ տան վերանորոգումները, այստեղ մեկը մյուսին վարակելու հնարավորությունները մեծ են, և բաց շինարարություններ, որտեղ մարդիկ միմյանցից բավական մեծ հեռավորության վրա են աշխատում։

Մանրամասն՝ տեսանյութում