Բացել լրահոսը Փակել լրահոսը
85149735_2655958951165966_1677218311437287424_o
A A
Հասարակություն

«Եթե իրավիճակը մինչև մայիս չշտկվի հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա դեպի եվրոպա չվերթեր իրականացնել»

EASA- ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը ստուգումներ է իրականացրել ՔԱԿ -ում, զուգահեռ նաև իր ենթակայության տակ գտնվող ավիաընկերություններում։ Հիմա եթե ՔԱԿ անվտանգության աուդիտը չի անցնում մուտքը դեպի եվրոպա հայկական ավիաընկերությունների համար կփակվի, քանի որ ավիացիոն իշխանությունը ստացվում է ի զորու չէ ապահովել անվտանգության միջազգային նորմերը։ Բայց որոշումը բողոքարկվելու է՝ հուսանք արդյունքը դրական կլինի։

Այս մասին ֆբ-ի իր էջում ասել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը և ավելացրել․

Եթե իրավիճակը մինչև մայիս չշտկվի հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա դեպի եվրոպա չվերթեր իրականացնել։ Արմենիա ավիաընկերությունը ունի TCO սերտիֆիկատ և անցել է աուդիտը աննշան շեղումներով։ Իրերը կոչենք իրենց անուններով։ Բարի թռիչք բոլորին։