Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania tenis
A A
Սպորտ

Իսպանիայի թենիսի ֆեդերացիան հատուկ մրցաշարեր կանցկացնի տեղի մարզիկների համար

Իսպանիայի թենիսի ֆեդերացիան մտադիր է ամռանը կազմակերպել մրցաշարերի շարք, որին կմասնակցեն միայն իսպանացի թենիսիստներ: Այդ մասին հայտնում է Marca թերթը:

Նախատեսված է երկրի տարբեր քաղաքներում անցկացնել 8-10 մրցաշար: Ֆեդերացիան այդ եղանակով ցանկանում է պահպանել թենիսիստների մարզավիճակը և հնարավորություն տալ գումարներ վաստակել կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամի պայմաններում:

Հիշեցնենք, որ թենիսի խոշոր մրցաշարերը չեղարկվել են մինչև հուլիսի 13-ը, իսկ Ֆրանսիայի բաց առաջնությունը տեղափոխվել է սեպտեմբերի վերջ: