Բացել լրահոսը Փակել լրահոսը
92155152_2961400130587337_4157758810473103360_o
A A
Սպորտ

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է հռոմեական ակումբի «Միասին» ակցիային, որի շրջանակում թիմն օգնություն է ցուցաբերում կորոնավիրուսի համաճարակի պատճառով սննդի կամ բժշկական պարագաների կարիք ունեցող 60-ից բարձր տարիքի մարդկանց, որոնք ունեն ակումբի խաղերի տոմսերի տարեկան անդամագրություն։

«Ռոմայի» կազմակերպած ակցիան գործում է ապրիլի 2-ից։ Իտալիայում գործում է հատուկ հեռախոսահամար, որի միջոցով նշված խմբի մարդիկ կարող են կապ հաստատել ակումբի հետ։

«Ռոմայում» նման ակցիա կազմակերպելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Իտալիայում տարեց մարդիկ վախենում են համաճարակի պատճառով դուրս գալ տնից՝ սնունդ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ ձեռք բերելու համար։