Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiaka avan
A A
Սպորտ

Տոկիոյի օլիմպիական ավանը հնարավոր է դառնա կորոնավիրուսով հիվանդների ընդունման կենտրոն

Տոկիոյի օլիմպիական ավանը հնարավոր է վերածվի ժամանակավոր հիվանդանոցի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այդ մասին տեղեկացնում է AP գործակալությունը:

Ըստ աղբյուրի, վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայի մայրաքաղաքում կտրուկ ավելացել է կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը, որի պատճառով չեն բավականացնում տեղերը հիվանդանոցներում: 

Տոկիոյի քաղաքագլուխ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ  օլիմպիական ավանի 24 շենքերը, որտեղ պետք է ապրեն օլիմպիական խաղերի մասնակիցները, առաջիկայում հնարավոր է օգտագործվեն որպես հիվանդանոցներ: Բացի այդ Տոկիոյի կառավարությունը մտադիր է գնել խոշոր հյուրանոցներից մեկը, և այն վերածել վիրուսաբանական հիվանդանոցի:

Հիշեցնենք, որ օլիմպիական ամառային խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել են և տեղի կունենան 2021թ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը, Տոկիոյում: