Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+germania
A A
Սպորտ

Գերմանիայի ֆուտբոլային ակումբները սկսել են մարզումներ անցկացնել

Գերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգայում հանդես եկող 18 ակումբներից 10 դուրս են եկել կորոնավիրուսի կարանտինից և վերսկսել մարզումները: Այդ մասին հայտնում է Kicker մարզական հանդեսը:

Ամենաակտիվը «Շալկե-04» ակումբն է, որի ֆուտբոլիստները խմբային մարզումներ են անցկացնում մարզաբազայում՝ պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները: Լևերկուզենի «Բայերի», «Վոլֆսբուրգի», «Աուգսբուրգի» ու «ՌԲ Լայպցիգի» խաղացողները հիմնականում մարզվում են ֆիթնես սրահներում: Դորտմունդի «Բորուսիան» բացօթյա պարապմունքներ է անում, սակայն առավելագույնը երկուական ֆուտբոլիստներով:

«Բավարիան», «Ունիոնը», «Հերտան» և «Վերդերը» թույլ են տալիս միայն անհատական մարզումներ, ընդ որում ֆուտբոլիստները պետք է ժամկետները համաձայնեցնեն ակումբի ղեկավարության և մարզիչների հետ: Մյուս ութ ակումբների խաղացողներն առայժմ գտնվում են կարանտինում և մարզվում են տնային պայմաններում:

Աղբյուրը նաև նշում է, որ 18 ակումբներից 16-ը համաձայնել են ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատել 20 տոկոսով, իսկ ահա «Այնտրախտն» ու «Աուգսբուրգն» այդ հարցի շուրջ դեռևս բանակցություններ են վարում խաղացողների հետ: