Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hokej
A A
Սպորտ

Հայազգի հոկեյիստ Անդրեյ Ալթիբարմակյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում

Ռուսական «Սոչի» հոկեյի ակումբում հանդես եկող հայազգի հարձակվող Անդրեյ Ալթիբարմակյանը եկող մրցաշրջանից հանդես կգա Հոկեյի Ազգային Լիգայի մասնակից «Չիկագո» թիմում: 

21-ամյա հոկեյիստը երկու տարվա պայմանագիր է կնքել ամերիկյան ակումբի հետ: Նա տարեկան կստանա 817,5 հազար դոլար աշխատավարձ: 

Հայազգի հոկեյիստը իր նոր թիմին կմիանա գալիք մրցաշրջանից, քանի որ ՀԱԼ-ում այժմ դադար է հայտարարված կորոնավիրուսի պատճառով, իսկ Հոկեյի միջմայրցամաքային լիգան, որտեղ հանդես է գալիս «Սոչին», ժամանակից շուտ ավարտել է կանոնավոր առաջնությունը:

Անդրեյ Ալթիբարմակյանը անցած մրցաշրջանում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում գոլ+փոխանցում համակարգով վաստակել է 17 միավոր (6+11):