Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հարգելիներս, կառանծյա պահեք, որովհետեւ գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է կորոնավիրուսը կպնում»․ Հայկ Մարության (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ակնհայտ  զայրացած էր։  Նա ուղիղ եթեր էր մտել Սանմաքրման  եւ աղբահանության հիմնարկի նոր տարածքից՝  նորոգումից հետո։  Քաղաքապետը տեղեկացրել է, որ այս օրերին աղբահանությունը իրականացվում է օրուգիշեր, թեեւ կա կորոնավիրուսով վարակվելու վտանգ։

Հայկ Մարությանը անդրադարձել է համացանցում քննադատություններին, թե ուր է քաղաքապետը, ինչու չի օգնում , օրինակ՝  տարեցներին։ «Առնվազն տականքություն է քաղաքական դիվիդենտներ հավաքել  տարեցների հաշվին»,-ասել է նա։

Ըստ նրա՝ ուղիղ եթեր մտնելով չի,որ  երեւում է ՝ ով ինչպես է աշխատում։ «Ուղիղ եթեր չեմ մտնելու, սա իմ աշխատելու ոճն է»,-ասել  է նա։

Քաղաքապետը վստահեցրել է, որ օգնել  են միայնակ տարեցներին այնքան պարենով,որ մի ամիս տնից դուրս չգան։ Ընդ որում՝ նա այդ արել է ոչ միայն որպես քաղաքապետ, այլ որպես անհատ՝ իր ընկերների հետ։

« Հարգելիներս, եթե ոչինչ չեք անում գնացեք,  կառանծյա պահեք, որովհետեւ գիտնականները հայտնաբերել են՝  բարի մարդկանց էլ է կորոնավիրուսը  կպնում։ Այդ կառանծյան ձեզ կփրկի» ,- հայտարարել է Հայկ Մարությանը՝ քաղաքացիներին էլ խնդրելով՝ չհավատալ բամբասանքներին։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետին այսօր քննադատել էր ԲՀԿ-ական Նաիրա  Զոհրաբյանը, իսկ «բարի մարդկանց կորոնավիրուսը  չի  կպնում» արտահայտությունը արել էր Գագիկ Ծառուկյանը։