Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերը հետաձգվել են ուղիղ մեկ տարով

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ուղիղ մեկ տարով հետաձգել է օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Այդ մասին տեղեկացնում է «Спорт-Экспресс» թերթը:

ԸՄՖ-ի գործադիր կոմիտեն նման որոշում ընդունել է առաջնորդվելով օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամանակացույցով: Ինչպես հայտնի է, Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի խաղերն անցկացնելու է ուղիղ մեկ տարի ընդմիջումից հետո:

Ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերը պետք է տեղի ունենային մարտի 19-22-ը Բուդապեշտում և ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը՝ Սոֆիայում: Նոր որոշմամբ դրանք կկայանան 2021թվականին, նույն քաղաքներում, նույն օրերւ ընթացքում:

Նշենք, որ Հայաստանն արդեն ունի ըմբշամարտի օլիմպիական երկու ուղեգիր: Նման իրավունք նվաճել են մեր հունահռոմեական ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը: