Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարարվել առ այսօր․ Դավիթ Մաթեւոսյան

«Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը  ֆեյսբուքում գրառում է արել՝  բացատրելով՝ ինչու է խախտում խոստումը։

Գրառումը ստորեւ 

Քանի որ հաշվետու եմ հանրության առջև. խոստացել էի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը մոռացության մատնելու մասին գրառում չանել քանի որ ԱԴ է:
Նախօրեին ՀՀ վարչապետի մոտ քաղաքաշինության հարցերով խորհրդակցություն է տեղի ունեցել: Մասնակցել են պատկան կոմիտեի և Երևանի քաղաքապեռարանի ղեկավարները: Ստիպված հիշեցնում եմ. Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հանձնարարականը ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ առ այսօր: Անցել է ԿԵՍ ՏԱՐԻ: Նախքան ոլորտի վերաբերյալ նոր խորհրդակցությամբ նոր հանձնարարականները` հարգելի ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյան, հետամուտ եղեք որ նախորդները կենսագործվեն: ԱԴ պայմաններում դա առավել քան կենսակաորեն անհրաժեշտ է: Կարող է նույնիսկ նախադեպ ստեղծել ուղղահայաց մեխանիզմների գործունակությունը ստուգելու և սաբոտաժ անողներին բացահայտելու համար: Քաղաքաշինության բնագավառում ներդրում չկորցնել ու համար կարևոր բաներ եմ ասում: Վերջապես հասկանան թող Ձեր հանձնարարականը տապալածները որ դա պատժվում է:

Մի երկու օրից մանրամասն, կետ առ կետ կգրեմ սրա մասին: Բավական է: Մարտահրավերներն ավելի քան լուրջ են: