Բացել լրահոսը Փակել լրահոսը
գագ
A A
Սպորտ

Ռուսաստանում կորոնավիրուս են հայտնաբերել միակ գործող մարզաբազայում

Ռուսաստանի գլխավոր մարզաբազայում՝ «Նովոգորսկում», կորոնավիրուսի դեպք է գրանցվել, չնայած այն լիովին մեկուսացված է եղել արտաքին կապերից:

Ինչպես նշում է ՌԲՑ հեռուստաընկերությունը, մեկ օր առաջ Ռուսաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Ռադիոնենկոյի և մարմնամարզիկ Սերգեյ Նայդինի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այսօր կատարված երկրորդ թեսթից հետո մարզչի մոտ բացասական արդյունք է ցույց տվել, իսկ ահա 19-ամյա մարզիկի մոտ հաստատվել է: Նա այժմ բուժվում է Սոլնեչնոգորսկի հիվանդանոցում, իսկ Անդրեյ Ռադիոնենկոն գտնվում է տնային կարանտինում:

Հավելենք, որ Ռուսաստանի սպորտի նախարարության որոշմամբ մարտի 31-ից երկրում գտնվող բոլոր մարզաբազաներում հայտարարվել է կարանտին, որոնցում դադարեցվել են աշխատանքները: Նախարարությունը բացառություն է արել միայն իր հաշվեկշռում գտնվող «Նովոգորսկի» մարզաբազայի համար, որտեղ խիստ հսկողության պայմաններում ուսհավաք են անցկացնելիս եղել սինխոր լողի, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության հավաքականները: Այժմ մնացել է միայն գեղարվեստական մարմնամարզության թիմը, որը լրիվ մեկուսացված է եղել և շփումներ չի ունեցել մյուս հավաքականների հետ:

Ի դեպ, այսօր պարզվել է, որ կորոնավիրուսի թեստը դրական է եղել նաև մարզաբազայի երկու աշխատակիցների մոտ: