Վրդովված ուղեւորներ Զվարթնոց օդանավակայանում․ նրանց չի թույլատրվել մեկնել Սոչի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ժամը 18։50-ին նախատեսված «Ուրալյան ավիաուղիներ»-ի՝ Երևան-Սոչի չվերթը չի կայացել։ Փաստի առաջ կանգնած ուղեւորները չեն կարողացել թաքցնել իրենց վրդովմունքը։ Նրանք պնդում էին, որ բավական թանկ գներով գնել էին տոմսերը, իսկ օդանավակայանում թույլ չեն տվել ինքնաթիռ նստել ։
Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարել էր, թե Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ, քանի որ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից չի տրվել համապատասխան թույլտվություն ուղեւորներ վերցնելու։
«Զվարթնոց միջազգային օդանավակայաններ»ընկերության հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը հայտնեց,ո ր չվերթի չեղարկման համար իրենք պատասխանատվություն չեն կրում։ Միայն տեղեկացրեց, որ ինքնաթիռը չի մեկնել, իսկ մնացած հարցերի համար առաջարկեց դիմել «Ուրալյան ավիաուղիներ»-ին,որտեղից զանգերին ընդհանրապես չպատասխանեցին։