Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փորձել էին տերմինալներից գողություն անել, բայց չեն հաջողել (տեսանյութ)

Ապրիլի լույս 2-ի գիշերը Աջափնյակ վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, Հալաբյան փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչներ` 36 և 41-ամյա տղամարդկանց։

Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ բերման ենթարկվածները տեղահան են արել Հալաբյան փողոցի վճարային տերմինալներից մեկն ու փորձել հափշտակել, սակայն բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից։ Բաժնում պարզվել է, որ բերման ենթարկվածներից 36-ամյա տղամարդը մարտի լույս 28-ի գիշերը ևս փորձել է տերմինալից գողություն անել, սակայն ինչ-ինչ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։Այս դեպքում թիրախը Մարգարյան փողոցի տերմինալներից էր։ Պարզվել է նաև, որ նա Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից 2016 թվականից հետախուզվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Տղամարդիկ ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռո