Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+Grand Chess Tour
A A
Սպորտ

Չեղարկվել է Grand Chess Tour 2020-ը. Լևոն Արոնյանը 10 մասնակիցներից մեկն է

Grand Chess Tour-2020 շախմատային տուրը չեղարկվել է: Այդ մասին հայտարարել է սերիայի տնօրեն և գլխավոր հովանավոր Միխայիլ Խոդորկովսկին:

«Շախմատիստների, հանդիսատեսների, մեր աշխատակիցների և գործընկերների առողջությունն ու բարեկեցությունը մեզ համար ամենակարևորն է», - ասել է նա:

Grand Chess Tour-ի նախագահ Գարի Կասպարովը վստահեցրել է, որ բոլոր հովանավորները պատրաստ են համագործակցելու 2021թ մրցաշրջանում: 

«Հաջորդ տարի շախմատասերները կարող են հույս կապել ավելի ընդարձակ կազմով մրցաշարերի վրա», - ասել է աշխարհի 13-րդ չեմպիոնը:

Այս տարի նախատեսված էր անցկացնել հինգ մրցաշար՝ մեկական Բուխարեստում, Փարիզում, Զագրեբում, երկու՝ Սենթ Լուիսում: Դրանց մասնակցելու համար կազմակերպիչները հրավիրել էին 10 շախմատիստ, այդ թվում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին, փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանային, Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին:

  Ինչ վերաբերում է Սենթ Լուիսում ամեն տարի անցկացվող Սինկֆիլդի գավաթի խաղարկությանը, ապա այն դեռևս չի չեղարկվել: Ըստ նախնական պայմանավորվածության մրցաշարը պետք է կայանա օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 11-ը, նույն 10 շախմատիստների մասնակցությամբ: