Բացել լրահոսը Փակել լրահոսը
91846872_1671199493022653_2779030340876894208_o
A A
Պաշտոնական

Բանակցությունների արդյունքում Վրաստանից ՀՀ 31 քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան։

«Ապրիլի 3-ին Վրաստանում  ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։

Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։

Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)»։