Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uefa
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ն ազգային ֆեդերացիաների առաջ խիստ պահանջ է դրել

Ֆուտբոլի եվրոպական միության ղեկավարությունը նամակներ է ուղարկել 55 անդամ երկրների ազգային ֆեդերացիաներին, պրոֆեսիոնալ լիգաներին ու ակումբներին, որում հայտնել է, թե որ դեպքում է կարող ժամանակից շուտ ավարտվեն առաջնություններն ու գավաթի խաղարկությունները:

«Մենք համոզված ենք, որ առաջիկա ամիսներին կվերսկսեն ֆուտբոլային խաղերը, իհարկե մի պայմանով, եթե նման որոշում կայացվի պետական մակարդակով: Այս պահին առաջնությունների ժամանակից շուտ ավարտելն անտրամաբանական է և վաղաժամկետ:

Այժմ ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խումբը ուսումնասիրում է բոլոր այն հնարավոր սցենարները, որոնք թույ կտան ավարտել նախորդ մրցաշրջանը և ան անցնել նորին: Քանի որ, եվրոպական գավաթների մասնակիցները որոշվում են մարզական սկզբունքով, մրցաշարերի վերջնական արդյունքերի հիման վրա, ուստի առաջնությունների նախնական ավարտը կասկածի տակ կդնի այդ արդյունքները: ՈՒԵՖԱ-ն իրեն է իրավունք վերապահում ակումբների ընտրությունը 2020-21թթ եվրոգավաթների մրցումներին՝ ելնելով վերևում նշված պահանջներից», - նշված է նամակում:

Այդպիսով, ՈՒԵՖԱ-ն հասկացնել է տվել, որ առանց իր հետ համաձայնեցնելու ազգային ֆեդերացիաները չպետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն կապված մրցաշարերը ժամանակից շուտ ավարտելու հետ, հակառակ դեպքում այդ երկները կարող են զրկվել գալիք եվրոգավաթներին մասնակցելու իրավունքից: 

Երկու օր առաջ միությունը բոլոր ֆեդերացիաներին կոչ էր արել մինչև հուլիսի 30-ը ավարտել առաջնություններն ու գավաթի խաղարկությունները: