Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

«Ինչ-որ մարդիկ փող են ծախսում, որ իշխանության հետ անհամաձայնություն ունեցող մարդկանց վարկաբեկեն». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադաձավ ֆեյք էջերին, յութուբյան ալիքներին  և դրանցով տարածվող կեղծ տեղեկատվությանը:

Մարուքյանը  տեղեկացրեց, որ յութուբյան ալիքները իրենց մոնիթորինգի տակ են․  պարզել են, որ դրանք հիմնականում աշխատում են այն գործիչների դեմ, ովքեր քննադատական կարծիք են հայտնում գործող իշխանության հասցեին:

Ըստ Մարուքյանի՝ իրենց վարկաբեկելու համար ծախսվում են գումարներ:

«Ինչ-որ մարդիկ փող են ծախսում, որ իշխանության հետ անհամաձայնություն ունեցող մարդկանց վարկաբեկեն»:

Մարուքյանը նշեց, որ ԱԺ-ում վերջին բանավեճից հետո  մի կին ԼՀԿ-ի մասին անում է վարկաբեկող գրառումներ, ինչը մեծ դիտումներ , հավանումներ ու տարածումներ է ունենում:

Պատգամավորն առանձնացրեց մի քանի հրապարակում, որոնք վերաբերում են անձամբ իրեն և տարածվել են տարբեր էջերի կողմից:

Հորդորեց ուշադիր լինել նմանատիպ նյութերից օգտվելիս, քանի որ շատ մարդկանց փորձում են վարկաբեկել.

«Մի բան ակնհայտ է՝ գոյություն ունեն ավանդական ինֆորմացիոն կայքեր, թերթեր, որոնք որ տեղեկատվություն են տալիս և այդ կայքերում, թերթերում դուք չեք տեսնի նմանատիպ նյութեր»:

Ըստ Մարուքյանի՝ սրա պատասխանատուն իշխանությունն է, որովհետև նմանատիպ էջերում պատրաստվում են նյութեր միայն իշխանության հետ անհամաձայնություն ունեցող մարդկանց մասին.

«Այս արատավոր պրակտիկան մեր երկրում պետք է դադարեցվի, սրա համար պետք է կոնկրետ մարդիկ պատասխան տան: Իմ մտահոգությունը մեր քաղաքացիներն են, քանի որ էս էժանագին նյութերը, դեղին մամուլը դառնում են սպառման առարկա հազարավոր մարդկանց համար»: