Բացել լրահոսը Փակել լրահոսը
մահ կորոնավիրուսից
A A
Պաշտոնական

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այսօր արձանագրվել է երրորդ մահվան դեպքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ,  կորոնավիրուսային հիվանդությունից մահացել էին  78-ամյա  եւ 68-ամյա պացիենտներ։   Մահվան դեպքերի թիվը դարձավ 7։ 

Ապրիլի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 663 դեպք, որոնցից 33-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2940 թեստավորման դեպքում: 

Նշենք, որ այս ժամի դրությամբ աշխարհում կա  արդեն  նոր կորանավիրուսային հիվանդության 1 007 417 հաստատված դեպք, արձանագրվել է 51 710 մահ, ապաքինվել է 210577 հոգի։  Ըստ  worldometers կայքի՝  Հայաստանում հաստատված դեպքերով  30 պացիենտի վիճակը կրիտիկական է։