Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Մարզեր

Անձրևից հետո պադյեզդներում զոնտիկով ենք ման գալիս․ բնակիչ (տեսանյութ)

Ալավերդու Սարահարթ թաղամասի երրորդ զանգվածի 22-րդ բարձրահարկ շենքի բնակարաններում ու շքամուտքում անձրևային եղանակին ու դրանից հետո տևական ժամանակ կաթոցները չեն դադարում։ Բնակիչներն ասում են, որ հովանոցով են մտնում զուգարան և միջանցք։

2013 թվականին շենքի տանիքը վերանորոգվել է։ Շինարարությունից մեկ ամիս անց, արդեն իսկ պարզ էր, որ կատարված գործն անորակ է, ծախսված գումարները շենքի տանիքի խնդիրը չեն լուծել։

Մանրամասները՝ «Անկյուն +3» ՀԸ տեսանյութում։