Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Հասարակություն

Երեք դատավորների լիազորությունները դադարեցվել են

Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2020 թվականի ապրիլի 5-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Վարազդատի Ավետիսյանի լիազորությունները համարվում են դադարեցված։

Նման որոշում է կայացրել այսօր Բարձրագույն դատական խորհուրդը։  Նա միակ դատավորը չէ, որի 65 տարին լրանում է։  Նույն հիմքով դադարեցվում  են նաեւ  Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Վազգենի Սմբատյանի,  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Կորյունի Ափինյանի լիազորությունները՝ համապատասխանաբար ապրիլի 6-ից եւ 8-ից։