Բացել լրահոսը Փակել լրահոսը
verelak
A A
Հասարակություն

500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարվել, հասցեները՝ հավելվածում

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ:
 
Ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի՝ վերելակի չափսերը եւ այլ պարամետրեր պետք է հարմարեցված լինեն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար, նույն նպատակով վերելակի հրահանգի վահանակի կոճակները կլինեն համապատասխան բարձրության վրա (900-1200մմ):
 
Վերելակի խցիկում կլինի նաև հայերեն ձայնային ազդանշան, ինչպես նաև՝ վերելակից օգտվելու կանոնները և այլ ցուցումներ խցիկում կլինեն պարտադիր հայերեն գրություններով:
 
Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված բոլոր անձինք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։
 
Մրցույթի մանրամասները, ինչպես նաեւ՝ փոխարինման ենթակա հասցեները https://bit.ly/39DZGyC   

https://drive.google.com/file/d/16q_gNAX_BZL3TQuLrjrv6dFq2io2rL_M/view