Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia sport
A A
Սպորտ

Իտալիայում ևս 10 օրով արգելել են սպորտային մրցումներն ու մարզումները

Իտալիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Վինչենցո Ստադաֆորան հայտարարել է, որ կառավարությունը ևս 10 օրով երկարացրել է մարզաշխարհի կարանտինը: Դա նշանակում է, որ մինչև ապրիլի 13-ը երկրի ամբողջ տարածքում արգելվում է բոլոր տեսակի սպորտային միջոցառումներն ու մարզումները:

«Նույնիսկ սպորտային աշխարհը պետք է ենթարկվի բոլոր օրենքներին: Այդ իսկ պատճառով մենք արգելել ենք բոլոր մարզական մրցումները, ինչպես նաև ցանկացած ձևի մարզումները, լինի դա խմբակային, թե՝ անհատական: Մենք դա անում ենք հանում մեր բոլորի անվտանգության և առողջության համար», - ասել է նախարարը:

Խոսելով ծանր վիճակում հայտնված աշխատակիցների մասին, Վինչենցո Ստադաֆորան ասել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է նրանց աշխատատեղերը պահպանելու համար:

«Առաջիկա օրերին նախարարության մասնագետները կստեղծեն հատուկ ծրագիր, որի օգնությամբ կպարզենք, թե որ ֆեդերացիաներն ու կառույցներն ինչպիսի խնդիրների առջև են հայտնվել կորոնավիրուսի կարանտինի պայմաններում և ինչ է պետք անել, որպեսզի դրանք չլուծարվեն և շարունակեն իրենց գործունեությունը: Նախարարությունը նաև 50 մլն եվրո է հատկացրել սպորտի բնագավառի այն աշխատակիցների համար, որոնք զբաղվում են մասայական սպորտով և տարեկան ստանում են 10 հազար եվրո, ինչը շատ քիչ է նման ծավալի աշխատանքի համար», - հայտարարել է Իտալիայի սպորտի պատասխանատուն:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս Հռոմի «Ռոմա» թիմում: Նա և իր խաղընկերներն առայժմ կմնան ինքնամեկսուսացման մեջ: