Բացել լրահոսը Փակել լրահոսը
putin
A A
Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձ է հղել Ռուսաստանի բնակիչներին (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձ է հղել Ռուսաստանի բնակիչներին՝ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված ։

Պետության ղեկավարը նշել է, որ հանգստյան շաբաթը, որը հայտարարվել էր ավելի վաղ, թույլ է տվել նվազեցնել ռիսկերը եւ ժամանակ շահել համաճարակի դեմ պայքարելու համար, սակայն դրա գագաթնակետը ՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում, դեռեւս չի անցել: Մասնավորապես, Մոսկվայում իրավիճակը "բեկել" դեռ չի հաջողվել, չնայած ձեռնարկված միջոցներին։

 Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ-նովոստի»-ից:

Ռուսաստանի Դաշնության նախագահը երկրում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձերի պահպանմամբ:

ՌԴ-ում ոչ աշխատանքային էր հայտարարվել գործող շաբաթվա ընթացքում: