A
A
Իսպանիայի ֆուտբոլիստները պետք է պարտադիր կորոնավիրուսի թեստ հանձնեն
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան հատուկ պլան է կազմել թիմերի մարզումները վերսկսելու համար, երբ երկրում կավարտվի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված կարանտինը: Այդ մասին հայտնում է AS թերթը:
Այդ պլանը բաղկացած է չորս փուլից: Նախ ֆուտբոլիստները պետք է անցկացնեն նախապատրաստական, ապա՝ անհատական վարժություններ: Դրանից հետո թիմերը կմարզվեն 8-ական ֆուտբոլիստներով կազմված խմբերով, որից հետո նոր կանցկացնեն լիարժեք թիմային պարապմունքներ: Մարզաբազա կարող են մուտք գործել միայն հատուկ թույլտվություն ստացած մարդիկ:
Լիգայի ղեկավարությամբ որոշմամբ մարզումները մեկնարկելուց երեք օր առաջ ֆուտբոլիստներն ու նրանց հետ բնակվող անձինք պետք է պարտադիր կորոնավիրուսի թեստ հանձնեն: