Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+uefa
A A
Սպորտ

ՈՒԵՖԱ-ն չեղարկել է Եվրոպայի երկու առաջնությունները

Ֆուտբոլի եվրոպական միության անդամ 55 երկրների ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների գլխավոր քարտուղարների հեռավար կոնֆերենցիայից հետո ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն երեկ մի քանի առանցքային որոշումներ է կայացրել:

Մասնավորապես՝ հետաձգվել են մինչև 2020թ հունիս ամիսը ներառյալ բոլոր հավաքականների պաշտոնական և ընկերական հանդիպումները: Եվրոպայի մինչև 17 տարեկան պատանիների և մինչև 19 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարերը չեղարկվել են: Իսկ ահա մինչև 19 տարեկան տղաների և մինչև 17 տարեկան աղջիկների առաջնությունների եզրափակիչները հետաձգվել են:

Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվել են: Դրանց անցկացման ժամկետները կորոշվի ավելի ուշ:

ՈՒԵՖԱ-ն որոշակի փոփոխություններ են կատարել նաև ակումբների արտոնագրման գործընթացի մեջ: Մասնավորոպես՝ 2020-21թթ եվրոգավաթների մասնակից թիմերի ֆինանսական տվյալների գնահատումը ժամանակավոր սառեցվել է: