Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zilina
A A
Սպորտ

Սլովակիայի յոթակի չեմպիոն ակումբը լուծարվել է

Սլովակիայի ֆուտբոլի ընթացիկ առաջնության 2-րդ հորիզոնականում ընթացող «Ժիլինա» ակումբն այսօր լուծարվել է:

Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ակումբն հայտնվել է ֆինանսական ճգնաժամում և այլևս ի վիճակի չէ վճարել ֆուտբոլիստների և մյուս աշխատակիցների աշխատավարձերը: Քանի որ խաղացողները չեն համաձայնել աշխատավարձերի կրճատման հետ, այդ իսկ պատճառով ակումբն դիմել է դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար:

 Ըստ աղբյուրի, 17 ֆուտբոլիստներին արդեն ազատ կարգավիճակ է շնորհվել և նրանք կարող են նոր թիմ հայթայթել: Ակումբն առայժմ չի հրապարակել նրանց անունները, սակայն կասկածից վեր է, որ դրանց թվում է նաև Հայաստանի Մ-21 հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, որը 2017թ հանդես է գալիս սլովակյան ակումբում: Ըստ մեր ունեցած տվյալների, մեր ֆուտբոլիստն այժմ գտնվում է հայրենի Գյումրի քաղաքում:

Ի դեպ, «Ժիլինան» պատանեկան թիմերի մարզիչներին օգնելու նպատակով նրանց աշխատանքի է տեղավորել Բրատիսլավայի ձկնավերամշակման գործարանում, որը ակումբի հովանավորներից մեկն է: Կորոնավիրուսի պանդեմիայի համաճարակի ավարտից հետո նրանք կրկին կվերադառնան իրենց աշխատանքին:

Նշենք, որ «Ժիլինա» ֆուտբոլային ակումբը, որը հիմնվել է 1908 թվականին, յոթ անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր: