Բացել լրահոսը Փակել լրահոսը
91754390_2565255327059061_6617414833463623680_n
A A
Պաշտոնական

Հայկական բնաշխարհում հանդիպում է ավելի քան 350 տեսակի թռչուն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են․

«Պահպանենք թռչնաշխարհը տարվա բոլոր օրերին։

Ապրիլի 1-ը թռչունների պաշտպանության միջազգային օրն է։
Այն սկսել են նշել ԱՄՆ-ում 1894 թվականից, այնուհետև հասել է նաև Եվրոպա, իսկ ներկայում անցկացվում է աշխարհի շատ երկրներում՝ UNESCO-ի «Մարդը և կենսոլորտը» կենսաբանական ծրագրի շրջանակներում։
1906 թվականի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան։
 
Տոնը զուգադիպում է փետրավորների ձմեռումից վերադարձի հետ:
Հայկական բնաշխարհում հանդիպում են ավելի քան 350 տեսակի թռչուն, որոնցից 100-ը գրանցված են ՀՀ կարմիր գրքում։
 
Տափաստանային ճուռակի լուսանկարը տրամադրել է Մանուկ Մանուկյանը»։