Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+elina
A A
Սպորտ

Էլինա Դանիելյանը հաղթել է շախմատի առցանց միաժամանակյա խաղաշարում

Ֆիլիպինների United Queens Chess Club շախմատի ակումբի առաջարկությամբ Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանն առցանց միաժամանակյա խաղաշար է անցկացրել այդ ակումբի 9 շախմատիստուհիների հետ: 

Պարտիաներն անցկացվել են արագ շախմատի մրցակարգով: ՖԻԴԵ-ի կանանց դասակարգման աղյուսակի 57–րդ տեղում ընթացող մեր շախմատիստուհին հաղթել է 7:2 հաշվով: Նա 9 պարտիաներից 7-ում հաղթել է, իսկ 2-ում՝ պարտվել: