Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+belarus
A A
Սպորտ

«Նեմանի» ֆանատները կոչ են արել բոյկոտել Բելառուսի ֆուտբոլի առաջնությունը

Բելառուսի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող «Նեման» թիմի ֆանատները կոչով դիմել են մնացած ակումբների երկրպագուներին ու Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիային՝ կորոնավիրուսի պանդեմիան երկրում կանգնեցնելու համար:

«Մենք, «Նեմանի» ֆանատները, ուզում ենք դիմել երկրի բոլոր ակտիվ երկրպագուներին: Հասկանում ենք, որ «ինչ-որ մեկը ստում է», այդ իսկ պատճառով երկրում տիրող բարդ էպիդեմիայի պայմաններում մենք այլևս չենք այցելում խաղերին: Դա դժվար որոշում է, քանի որ թիմին թողել ենք առանց աջակցության, սակայն այժմ ամենագլխավորը մարդկանց կյանքերը փրկելն է: Մենք երկրի բոլոր ֆանատներին կոչ ենք անում մնալ տանը, կանխել վիրուսի տարածումը, պաշտպանեք ինքներդ ձեզ և մյուսներին: Միաժամանակ ԲՖՖ-ին կոչ ենք անում վերջապես քաջություն դրսևորել և դադարեցնել առաջնությունը, ինչպես դա արել են ողջ աշխարհում», - ասված է «Նեմանի» ֆանատների հայտարարության մեջ:

Նշենք, որ Բելառուսի ֆուտբոլի առաջնությունը նոր է մեկնարկել և առայժմ կայացել է երկու տուր: Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է անչափահասների մուտքը մարզադաշտեր:

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարանտին չի մտցրել երկրում, այդ իսկ պատճառով ԲՖՖ-ն հայտարարել է, որ մտադիր չէ ընդհատել առաջնությունը: