Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+universiada
A A
Սպորտ

Չինաստանը չի հրաժարվել Ուսանողական ամառային խաղերի անցկացումից

Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան (FISU) վերջնականապես հաստատել է 2021թ Համաշխարհային ամառային ունիվերսիադայի անցկացման ժամկետները: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ուսանողական խաղերը, ինչպես և որոշված է, կանցկացվեն եկող տարվա օգոստոսին, Չինաստանի Չենդու քաղաքում, սակայն երկու օր ուշացումով (Ունիվերսիադա-2021-ի կազմկոմիտեի խնդրանքով մրցումների մեկնարկը օգոստոսի 16-ից տեղափոխվել է օգոստոսի 18-ին):

«2021 թվականի ամառը հագեցած կլինի ամենաբարձր մակարդակի միջազգային մրցումներով: Շատ օլիմպիականներ նույնպես կարող են մասնակցել Համաշխարհային ուսանողական խաղերին, և այժմ նրանք հնարավորություն ունեն նախապատրաստվելու երկու խոշոր մրցաշարերի, որոնք կկայանան իրարից ոչ հեռու գտնվող վայրերում: Մենք խորապես երախտապարտ ենք Չինաստանի մեր գործընկերներին՝ ուսանողական սպորտին շարունակաբար աջակցելու համար: Նրանք պատրաստվում են բացառիկ Համաշխարհային ուսանողական խաղեր անցկացնել», - այդ կապակցությամբ ասել է FISU-ի նախագահ Օլեգ Մատիցինը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի 2020թ օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կկայանան 2021թ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: Ճապոնիայի մայրաքաղաքը Չենդու քաղաքից գտնվում է 3343 կմ հեռավորության վրա: Դրանց միջև օդային ուղիղ կապ բացակայում է: