Բացել լրահոսը Փակել լրահոսը
haek
A A
Տնտեսություն

Ինչպե՞ս է աշխատում ՀԱԷԿ-ը արտակարգ դրության պայմաններում

Հայաստանի ԱԷԿ-ի վերազինման աշխատանքները նախատեսված են այս տարի մայիսի 25-ից․ այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ ` Հակոբ Վարդանյան:

Հնարավո՞ր է հետաձգվեն՝  հարցին փոխնախարարը պահին, որ այս պահին չի քննարկվել:

Ատոմակայանի պլանային անջատումները նախատեսված են մայիսի 25-ից 65 օր ժամկետով։

Հարցին թե, ինչպե՞ս է աշխատում ՀԱԷԿ-ը այս օրերեին, փոխնախարարն ասաց, որ պարետի որոշմամբ սահմանված բոլոր աշխատանքները տարվում են․ ՀԱԷԿ-ը ամենօրյա ռեժիմով ախտահանվում է, աշխատակիցները  ջերմաչափվում են աշխատանքի գնալուց առաջ, դիմակներով են աշխատում՝ պահպանելով բոլոր կանոնները:

Ի դեպ, վարչական  աշխատակիցները աշխատում են հեռահար: