Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ազգային ժողովը կրկին նիստ է անում․ ուղիղ (տեսանյութ)

ԱԺ-ն այսօր երկրորդ արտահերթ նիստն է անցկացնում։ Գրանցվել է 54 պատգամավոր, սակայն քվորում չապահովվեց։ ԱԺ նախագահը հայտարարեց դահլիճից չհեռանալ, ենթադրում է, որ րոպեներ հետո քվորում կապահովվի։

Օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն է, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Նշենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում այս նախագծերի փաթեթը չէր ընդունել։ Օրակարգում է նաև «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։