Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաշատի հիվանդանոցը վերածվեց ինֆեկցիոն բժշկական կենտրոնի

Հասարակություն
Արտաշատ

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի:

Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։
Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։

Նշենք սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի։