Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan boks
A A
Սպորտ

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հատուկ թեժ գիծ է բացել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել է թեժ գիծ բացելու մասին՝։

«Այժմ կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը ինքնամեկուսացումն է, ուստի շատ մարզիկներ օգնության կարիք կունենան սնունդ, ջուր և ախտահանող միջոցներ ձեռք բերելու հարցում: Մեր աշխատանքի կարևոր ոլորտներից մեկը կլինի սպորտի վետերանների, մարզիկների և մարզիչների աջակցությունն ամբողջ Ռուսաստանում», - ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլևի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:

ՌԲՖ-ն նաև հատուկ շտաբ է ստեղծել Երկրորդ աշխարհամարտի վետերաններին ու թոշակառուներին օգնելու համար: