Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

10 օրով կերկարացվեն խստացված սահմանափակումները․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում  քիչ առաջ տեղեկացրեց, որ ստիպված են առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։

«Նման որոշման գալու պատճառը հիվանդությունների աճն է։ Առավոտյան տվյալների դրությամբ՝ 532 ախտորոշված  դեպք ունենք, ինչը նշանակում է, որ 499 ախտորոշված հիվանդ կա, նրանք շարունակում են մնալ  բուժման պրոցեսի մեջ։ Ինչպես գիտեք 30 հոգի ապաքինվել է, 3 հոգի էլ մահացել է կորոնավիրուսից։ Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է»,- հայտարարե վարչապետը։ 

Ըստ նրա՝  սկզբնական շրջանում խուճապի մատնվելու ռիսկ կար, որն ինչ-որ ձև հաջողվեց կառավարել, բայց հիմա էլ վարչապետը նկատել է, որ շատերը ծայրահեղության մեջ են ընկել՝ և շատ հանգիստ են վերաբերում այս ամենին։

«Երեկ մի քանի ռեպորտաժ նայեցի, մարդիկ այն համոզմունքն ունեին, որ կորոնավիրուսը իրենց չի հասնի։ Սիրելի հայրենակիցներ, ես շատ կուզենայի կիսել ձեր լավատեսությունը, բայց իրականությունն այդպիսին չէ։ Եթե մենք այս իրավիճակում  արտակարգ միջոցներ չձեռնարկենք, կորոնավիրուսը շատ արագ մեզ կհասնի։ Չնայած կա նաև այնպիսի վարկած, որը շրջանառվում է միջազգային մամուլում, որ այսպես, թե այնպես վիրուսով  շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կոչ արեց լուրջ վերաբերվել իրավիճակին։  Նշեց, որ այս պահին 424 պացիենտ  ջերմություն չունի, բայց  շուրջ 90 հոգին էլ  թոքաբորբ ունեն, որոնցից 30-ը գտնվում են ծանր վիճակում։