Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը:

Այս մասին հայտնում է Կառավարության մամլո ծառայությունը։