Բացել լրահոսը Փակել լրահոսը
գնացք
A A
Տնտեսություն

Հարավկովկասյան երկաթուղին շարունակելու է կատարել ՀՀ նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները ․ հայտարարություն

Հայտարարություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է ապահովել Հայաստանի տնտեսության՝ անխափան բեռնափոխադրումների պահանջարկը: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը արտահանման և տեղական հաղորդակցություններում փոխադրել է 708 հազար տոննա բեռ, ինչը 8,6% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Չնայած Վրաստանի տարածքում առկա ավտոբեռնափոխադրումների խնդիրներին՝ երկաթուղային բեռնափոխադրումներն այդ երկրի տարածքում իրականացվում են անխափան: ՀԿԵ-ն ապահովում է ռազմավարական նշանակություն ունեցող հացահատիկային բեռների և նավթամթերքների ներմուծումը:

Ընկերության աշխատակիցները շարունակում են սպասարկել բեռնափոխադրումների գործընթացը՝ պահպանելով մարտի 16-ից կառավարության որոշումով սահմանված արտակարգ դրության և պարետի կողմից իրականացվող միջոցների պահանջները: Ընկերության ձեռնարկություններում ապահովվում են պարետի կողմից պահանջվող սանիտարահամաճարագային նորմերը:

Վերահսկող մարմնի հետ համաձայնեցումից հետո՝ Հարավկովկասյան երկաթուղին որոշ սահմանափակումներ է  կիրառել ուղևորափոխադրումների ոլորտում, չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը և Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքները: Միջքաքաքային ավտոմոբիլային  փոխադրումների արգելքի և  ուղևորահոսքի կրճատման պայմաններում ընկերությունը շարունակում է մատուցել միջքաղաքային ուղևորափոխադրումների ծառայութնուններ՝ Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղղություններով:

Այս բարդ շրջանում Հարավկովկասյան երկաթուղին շարունակելու է կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները՝ խստորեն պահպանելով արտակարգ դրության պահանջնե