Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա անիմաստ գործընթաց էև որոշակիորեն ներխուժում է մարդու անձնական տիրույթ. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Բարգավաճ Հայաստան Խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Աժ-ում  այսօր լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ անդրադառնալով հեռախոսազանգերի միջոցով մարդկանց տեղայնացնելու օրինագծին ասաց, որ եթե իշխանությունը գնում է այսպիսի սահմանափակումների, ապա պետք է հստակ բացատրվի թե ինչի՞ համար է արվում և որն է այդ օրինագծի էֆեկտիվությունը:

«Մենք խորը ուսումնասիրություն ենք կատարել և այն ռեսուրսները որը դրված է օրինագծի մեջ, չի համապատասխանում այսօրվա մարտահրավերներին: Սա պետք է շուտվանից ընդունվեր մինչև համաճարակի տարածումը , հիմա համաճարակի դեմ պայքարելու որպես գործիք չկա,  շատ ցածր է և ռեսուրսների ծավալը և հանրային տեղեկատվական անվտանգության խնդիրները հաշվի առնելով մեր դիրքրոշումը չի փոխվում, մենք դեմ ենք»:

Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը կրկին անդրադառնալով օրինագծին ասաց, որ օրինագիծը խորհրդարան բերելու ընթացակարգը իրենց  համար անընդունելի է՝ ընդամենը 24 ժամում հնարավոր չէ քննարկել նման կարևորագույն օրենսդրական նախաձեռնություն:

«Մենք խորապես ուսումնասիրել ենք և մեզ համար անընդունելի  նախագիծ է, որ կոնկրետ մարդու իրավունքների և անձնական կյանքի տիրույթ ներխուժելու նախաձեռնություն է: Իշխանության մեր գործընկերները նշում էին Կորեայի օրինակը, սակայն երբ Կորեայում օրենսդրական նախաձեռնությունը կյանքի էր կոչվում, այնտեղ դեպքերի քանակը ընդամենը 30-ն էր և միգուցե իրատեսական էր արդյունքների հասնել: Իսկ Հայաստանում, երբ ունենք շուրջ 500 վարակակիրներ սա անիմաստ գործընթաց է և որոշակիորեն ներխուժում է մարդու անձնական տիրույթ և մեր դիրքրոշումը չի փոխվելու մենք դեմ ենք քվեարկելու նաև երկրորդ ընթերցման դեպքում, քանի որ փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում»:

Միքայել Մելքոնյանը անդրադառնալով Կառավարության ներկայացրած վարկային արտոնություններին նշեց, որ իրենց՝ կառավարության առաջարկը եղել է, որ  ոչ թե պետք է սառեցնել վարկերը այլ պետք է համաներում անել:

«Մենք ասում ենք ամնիստիա, համաներում, բայց  մենք չենք ասում, որ  դա լինի բանկերի հաշվին: Այդպես մենք վտանգի տակ կդնենք ավանդները, բայց ասում ենք, որ պետական բյուջեն պետք է սուբսիդավորի և բանկերն էլ պետք է վերաիմաստավորեն իրենց շահույթների չափը, վերաիմաստավորեն ի օգուտ ժողովրդի: Այս փուլում ամեն մեկս պետք է այս իրավիճակին ադեկվատ վարքագիծ ցուցաբերենք: Դա չի բերի ինֆլյացիայի, քանի որ մեր պահուստները գիտենք, որ 2.8 մլրդ դոլար է, անցյալ տարի 560 մլն դոլար կենտորանական բանկը շուկայից հանեց, որ այսօր 2.8 մլրդ դոլարը խելամիտ օգտագործվի»: