Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե դուք վստահում եք ձեր Կառավարությանը, ինչո՞ւ եք «Signal»-ով խոսում․Մարուքյանը՝ «Իմ քայլին» (տեսանյութ)

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթում փոփոխություններ անելուց հետո էլ, պնդում է՝ այդ խայտառակ նախաձեռնություն է։

Խորհրդարնում նախագծերի փաթեթի քննարկմանը, Էդմոն Մարուքյանը դիմելով «Իմ քայլը» խմբակցությանն ասաց, թե ջանասիրությամբ են հիմնավորում այդ նախաձեռնությունը, այն դեպքում, երբ «Իմ քայլի» առաջարկությունները մերժվել են։

«Այսինքն՝ «Իմ քայլը» խմբակցության առաջարկները մերժել է Կառավարությունը, ու «Իմ քայլը» եկել ու հիմնավորում է, որ լավ բան է։ Բա որ լավ բան էր, էդ ինչո՞ւ էին մերժում»,- նշեց ԼՀԿ ղեկավարը։

Նշենք, որ խորհրդարանում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը հանդես եկավ հարակից զեկուցմամբ, և թվարկեց այն առաջարկությունները, որոնք Կառավարությունն ընդունել է և չի ընդունել։ Էդմոն Մարուքյանը նաև նկատեց, թե նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են տարբեր առցանց համակարգերից օգտվում, ինչպիսին է՝ «Whats up»-ը, «Viber»-ը, «Signal»-ը և այլն։

«Եթե դուք վստահում եք ձեր Կառավարությանը, ինչո՞ւ եք «Signal»-ով խոսում, վախում եք ո՞վ լսի, ձեր ԱԱ՞Ծ-ն։ Հետևաբար մի համոզեք նման բաներ, և զբաղվեք սոցիալապես մեծ հարվածի տակ գտնվող մեր քաղաքացիներով»,- եզրափակեց նա